Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Բարեգործական ակցիա սահմանամերձ համայնքներում
22.08.2011
Սահմանամերձ Սարիգյուղ, Ծաղկավան, Բերքաբեր, Կիրանց և Աճարկուտ համայնքներ էր այցելել Տավուշի մարզի միջազգային հայրենակցական միավորման ու գործարարների միության նախագահ Սերգեյ Բարսեղյանի և մարզի առևտրաարդյունաբերական պալատի նախագահ Վարդգես Հովակիմյանի գլխավորած պատվիրակությունը: Հյուրերը հանդիպումներ ունեցան նշված համայնքների ղեկավարների ու բնակչության հետ, ծանոթացան նրանց հուզող հարցերին ու խնդիրներին: Պատվիրակությունը դատարկաձեռն չէր եկել մարզ: Նրանք իրենց հետ բերել էին օգնություն, որը նախատեսված էր սոցիալական տարբեր խմբերի համար: Դպրոցականները որպես օգնություն նվերներ ստացան նոր ուսումնական տարվա համար: Օգնություն տրվեց նաև զոհված ազատամարտիկների ընտանիքներին, ազատամարտիկներին, անկողնային հիվանդներին, անապահով ընտանիքներին: Կազմակերպված բարեգործական ակցիային իրենց մասնակցությունն էին բերել <Ամքոր> և <Քաունթերփարթ> ընկերությունները: