Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՍՏԾՈՒ ՏՈՒՆ` ՍԱՀՄԱՆԱԳԼԽԻՆ

20.08.2011

                                    

   Սահմանագլխին կանգնած սահմանապահ ամրոց է հիշեցնում Տավուշի մարզի Բարեկամավան փոքրիկ գյուղը` իր ամուր կամքի տեր ու հերոսական ոգի ունեցող բնակիչներով: Չնայած ունեցած խնդիրներին, գյուղը չի մոռանում իր հոգևորի` հավատի մասին ու Աստծու տուն է կառուցում հենց սահմանագլխին, որպեսզի ամուր լինի սահմանը: Սուրբ Գրիգոր Լուսավորիչ մատուռի բացումը իրադարձություն էր համայնքի բնակիչների համար: Արարողությանը ներկա էին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, աշխատանքային այցով Տավուշի մարզում գտնվող` աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանը, բազմաթիվ հյուրեր: Սրբատաշ սպիտակ քարից մատուռը կառուցվել է Ռուսաստանի Դաշնությունում ապրող, ծագումով բարեկամավանցի Միքայելյանների ընտանիքի հովանավորությամբ: Նորակառույց մատուռի օծումն իրականացվեց Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանի ձեռամբ: Միջոցառումը համեմված էր գեղարվեստական մասով: Առանձնապես տպավորիչ էին <Սասուն> ազգագրական պարային համույթի խրոխտ կատարումները: Տոնական դարձած օրն ավարտվեց Միքայելյանների օջախում կազմակերպված հյուրասիրությամբ:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03