Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբը

20.08.2011

 Տավուշի մարզում էր ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արթուր Գրիգորյանի գլխավորած աշխատանքային խումբը, որի կազմում էին նախարարության կառուցվածքային և առանձնացված ստորաբաժանումների ղեկավարներ: Տավուշի մարզպետարանում նրանց ընդունեց մարզպետ Արմեն Ղուլարյանը: Այցի ծրագիրը ներառում էր հիմնականում երկու հարց. առաջինը`քաղաքացիների ընդունելություն և երկրորդը`  հանդիպում մարզի համայնքների ու սոցիալական ծառայությունների ղեկավարների հետ: Նպատակը մեկն էր.  առաջին հերթին հենց տեղում լսել քաղաքացիներին և ընդհանրացված ձևով վեր հանել այն խնդիրներն ու լուծում պահանջող հարցերը, որոնք առկա են մարզում, այնուհետև ոլորտի մարզային պատասխանատուներին ներկայացնել համակարգում եղած հիմնահարցերն ու փոփոխությունները: Նախապես տեղեկացված լինելով նախարարի այցի մասին` բազմաթիվ քաղաքացիներ էին գրանցվել ընդունելության համար: Աշխատանքի և զբաղվածության, հաշմանդամության, նպաստների ու ավանդների, կենսաթոշակի և այլ հարցերով դիմած քաղաքացիների համար Տավուշի մարզպետարանում նախապես առանձնացված աշխատասենյակներում ընդունելություն կատարեցին նախարարության համապատասխան ստորաբաժանումների ղեկավարները: Քաղաքացիներից շատերը դիմել էին իրենց սոցիալական իրավունքների իրացման հետ կապված հարցերով, ոմանք էլ պարզապես տեղեկատվություն և պարզաբանում ստանալու նպատակով էին եկել ընդունելության: Եղան քաղաքացիներ էլ, ովքեր ցանկություն հայտնեցին խոսել անձամբ նախարարի հետ: Գերատեսչության ղեկավարը ընդունեց բոլորին և սպառիչ պատասխան տվեց բարձրացված հարցերին:
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18