Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՕՐԱԿԱՐԳՈՒՄ ՄԱՐԴԱՀԱՄԱՐՆ ԷՐ

17.08.2011

   Տավուշի մարզպետարանում կայացած մարզխորհրդի արտահերթ նիստը, որը հրավիրվել էր ՀՀ ազգային վիճակագրական ծառայության առաջարկով, քննարկեց 2011թ. հոկտեմբերի  12-ից 21-ը հանրապետությունում անցկացվելիք մարդահամարի նախապատրաստման ու կազմակերպման հետ կապված հարցեր: Տավուշի մարզպետ, մարդահամարի նախապատրաստման ու անցկացման մարզային հանձնաժողովի նախագահ Արմեն Ղուլարյանն անչափ կարևորեց համապետական նշանակության այս մեծ միջոցառումը և հորդորեց բոլորին ամենայն պատասխանատվությամբ վերաբերվել գործին: Խոսելով մարդահամարի կարևորության մասին` Ազգային վիճակագրական ծառայության նախագահ Ստեփան Մնացականյանը     ներկայացրեց այն հիմնական միջոցառումները, որոնք պետք է իրականացվեն բուն մարդահամարի կազմակերպման համար: Թեպետ 2010թ. հոկտեմբերի 21-30-ը մարզի Գետահովիտ, Գանձաքար, Աչաջուր և Խաշթառակ գյուղական համայնքներում կազմակերված փորձնական մարդահամարն անցել է բարձր մակարդակով, բայց պարոն Մնացականյանը ավելորդ չհամարեց մեկ անգամ ևս համայնքների ղեկավարների, գործի պատասխանատուների ուշադրությունը հրավիրել մի շարք կարևոր խնդիրների վրա: Դրանք են քաղաքներում և խոշոր գյուղերում հասցեային տնտեսության կարգավորումը, գյուղական համայնքներում հաշվառման գրանցամատյանների խնամքով և ճիշտ վարումը, ինչպես նաև հաշվարարների ճիշտ ընտրությունը: Մարդահամարի աշխատանքներում բարձր որակ ապահովելու կարևոր պայման համարվեց հաշվարարների ընտրությունը հենց համայնքի բնակիչներից, և հանձնարարվեց մինչև սեպտեմբերի 10-ը ներկայացնել թեկնածուներին: Ամփոփելով նիստի արդյունքները` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը վստահեցրեց, որ, ինչպես փորձնական մարդահամարի ժամանակ, բուն մարդահամարի ընթացքում էլ բարձր գիտակցությամբ ու մեծ պատասխանատվությամբ կիրականացվեն աշխատանքները:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59