Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Վարագավան և Պառավաքար համայնքներում կայացան ՏԻՄ ընտրություններ

08.08.2011

 Վարագավան և Պառավաքար համայնքներում  կայացան ՏԻՄ ընտրություններ

 

  2011թ. օգոստոսի 7-ին Տավուշի մարզի Վարագավան և Պառավաքար համայնքներում  կայացան ՏԻՄ ընտրություններ` Վարագավանում համայնքի ղեկավարի, իսկ Պառավաքարում` ավագանու: Վարագավանում թեկնածուներ էին  առաջադրվել ՀՀԿ անդամներ Ռազմիկ Ալբերտի Գրիգորյանը և գործող համայնքապետ Սամվել Աշոտի Մանուչարյանը: Ձայների  59,8 տոկոս առավելությամբ համայնքի ղեկավար վերընտրվեց Սամվել   Մանուչարյանը: Ռազմիկ Գրիգորյանի օգտին քվեարկել էր ընտրողների 36,6 տոկոսը: Պառավաքարում կայացած ՏԻՄ ընտրությանը ավագանու անդամներ ընտրվեցին ՀՀԿ անդամներ Հովսեփ Ազատի Բրուտյանը, Մոսի Արմենակի Բուլղադարյանը, անկուսակցականներ Արմեն Հմայակի Մարդանյանը, Ռաֆայել Հայկազի Հարությունյանը, Արա Կոլյայի Մարգարյանը, Գրիգոր Սեդրակի Մելքումյանը և ՀՅԴ անդամ Ռուբիկ Շահենի Պետրոսյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03