Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծխախոտագործության համար տարին խոստումնալից է
04.08.2011
Ծխախոտագործության համար տարին խոստումնալից է
Տավուշի մարզի գյուղատնտեսության ամենազարգացող ճյուղերից մեկի` ծխախոտագործության համար տարին խոստումնալից է: Մարզում արդեն սկսվել է ծխախոտի բերքահավաքն ու մթերումը: Նախորդ տարվա 370 հեկտարի դիմաց այս տարի 485 հեկտար ծխախոտ է մշակվել: Իջևանի, Վարագավանի, Բաղանիսի և Հաղթանակի չորանոցներն ընդունել են ծխախոտի առաջին տոննաները, և արդեն պատրաստ է 80 տոննա չոր ծխախոտ: Ընթացիկ գյուղատնտեսական տարում սպասվում է միջին բերքատվության 20-25 տոկոս ավելացում նախորդ տարվա համեմատությամբ: Ավելացել են նաև ծխախոտի չորանոցները: Անցյալ տարվա 67-ի դիմաց դրանց թիվն այս տարի հասցվել է 100-ի: