Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԻ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
03.08.2011
ԸՆԹԱՑՔԻ ՄԵՋ Է ՀԱՑԱՀԱՏԻԿԻ ԲԵՐՔԱՀԱՎԱՔԸ
Տավուշի մարզում մեկնարկել է գյուղատնտեսական տարվա ամենաեռուն շրջանը. սկսվել և ընթացքի մեջ է հացահատիկի բերքահավաքը: Մարզի 62 համայնքից հացահատիկային կուլտուրաներ` ցորեն, գարի, եգիպտացորեն են մշակում 49-ում: 8 հազար հեկտար հացահատիկային կուլտուրաներից 5 հազարը կազմում է աշնանացան ցորենը, 500 հեկտարը` գարին: Գարնանացան գարին նույնպես 500 հեկտար է: Մարզի շուրջ 35 համայնքում սկսված է աշնանացան ցորենի և գարու հունձը: Նախորդ տարվա 12-14 ցենտների դիմաց ցորենի և գարու միջին բերքատվությունը ներկայումս կազմում է 18-20 ցենտներ: Նման արդյունքի հասնելուն նպաստել է նաև կառավարության կողմից սերմնաբուծական նպատակներով մարզի Հաղթանակ, Նավուր, Չինչին և Արծվաբերդ համայնքներին տրամադրված ցորենի սերմացուն: Տրամադրվել է նաև 79 տոննա գարնանացան գարու և 20 տոննա եգիպտացորենի սերմացու, որը հնարավորություն է ընձեռում այս տարի ցանքերի եզրափակիչ հաշվետվությամբ ունենալու 150 հեկտարով ավելի ցանք նախորդ տարվա համեմատությամբ: Մինչև օգոստոսի 20-ը կավարտվի և աշնանացան, և գարնանացան հացահատիկային կուլտուրաների հունձը: