Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ

02.08.2011

  

       ԿՄԱՍՆԱԿՑԵՆ 5-ՐԴ ՀԱՄԱՀԱՅԿԱԿԱՆ ԽԱՂԵՐԻՆ

 

   Օգոստոսի 13-ին Երևանի Վազգեն Սարգսյանի անվան հանրապետական մարզադաշտում կտրվի 5-րդ համահայկական խաղերի մեկնարկը, որին կմասնակցեն նաև Տավուշի մարզի ներկայացուցիչները: Խաղերին մասնակցության հայտ են ներկայացրել մարզի Իջևան, Նոյեմբերյան, Բերդ, Այրում և Դիլիջան քաղաքները: Համահայկական 5-րդ խաղերի ծրագրում ընդգրկված 10 մարզաձևից տավուշցիները կպայքարեն 5-ում` փետրագնդակ, թենիս, շախմատ, թեթև ատլետիկա, լող: Իջևան քաղաքը /ղեկավար` մարզադպրոցի տնօրեն Գառնիկ Շահնազարյան/ կմասնակցի փետրագնդակի /6/, թենիսի /2/, շախմատի /2/ և թեթև ատլետիկայի /2/ մրցումներին: Նոյեմբերյանը ներկայացնող մարզիկները  /ղեկավար` մարզադպրոցի տնօրեն Սերգո Տիրացվյան/ կմասնակցեն թենիսի /4/, շախմատի /2/ և թեթև ատլետիկայի /2/ մրցապայքարին: Բերդը ներկայացնող մարզիկները /ղեկավար` մարզադպրոցի տնօրեն Դավիթ Գրիգորյան/ կմասնակցեն թենիսի /4/, շախմատի /1/ և թեթև ատլետիկայի /5/ մրցումներին: Այրում քաղաքի  ներկայացուցիչները /ղեկավար` սպորտի մասնագետ Արկադի Յարալյան/ կպայքարեն լող /2/, թենիս /1/ և թեթև ատլետիկա /5/ մարզաձևերում: Դիլիջան քաղաքը /ղեկավար` մարզադպրոցի տնօրեն Թալորիկ Պետրոսյան/ կմասնակցի շախմատի /1/, թենիսի /2/, թեթև ատլետիկայի /4/ մրցումներին: Բոլոր քաղաքները կներկայանան հատուկ իրենց համար պատվիրված մարզահագուստներով:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57