Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տրվել է մեկնարկը

14.07.2011

 Տրվել  է մեկնարկը

  Տավուշի մարզպետարանում պաշտոնապես տրվեց  2012-2015թվականների համար Մարզային զարգացման ծրագրի նախագծի մշակման  աշխատանքների մեկնարկը: Մասնակցում  էին մարզպետարանի ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների , նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ ,  ներկաներին ողջունեց  և արգասաբեր աշխատանքային գործունեություն մաղթեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Սա Տավուշի մարզի համար կլինի արդեն թվով երրորդ ծրագիրը: Առաջինը գրվեց կազմակերպության մասնակցությամբ,  փորձ ձեռք բերելով երկրորդը  կազմեցին մեր աշխատանքային խմբերը: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, որ նախորդ երկու ծրագրերի համակարգողն է եղել, նշեց, որ ելնելով փորձից այս անգամ ոլորտային աշխատանքային խմբերում ընդգրկվել են նաև ներկայցուցիչներ համապատասխան նախարարություններից:

  2012-2015 թվականների աշխատանքային ծրագիրը մշակելու նպատակով  Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է 6 աշխատանքային  ոլորտային խումբ.գյուղատնտեսության և բնապահպանության, մասնավոր հանտվածի և ՓՄՁ զարգացման, առողջապահության և սոցիալական պաշտպանության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության , համայնքային ենթակառուցվածքների ոլորտային հատվածների զարգացման աշխատանքային խմբեր: Ինչպես արդեն նշվեց խմբերում ընդգրկված են մարզպետարանի, համայնքների, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների ներկայացուցիչներ:

 Նույն կարգադրությամբ   ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թվականների զարգացման ծրագրի նախագծի մշակման ավարտ է սահմանվել  2011 թվականի օգոստոսի 15-ը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05