Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Տրվել է մեկնարկը
14.07.2011
Տրվել է մեկնարկը
Տավուշի մարզպետարանում պաշտոնապես տրվեց 2012-2015թվականների համար Մարզային զարգացման ծրագրի նախագծի մշակման աշխատանքների մեկնարկը: Մասնակցում էին մարզպետարանի ստորաբաժանումների, հասարակական կազմակերպությունների , նախարարությունների ներկայացուցիչներ, համայնքների ղեկավարներ: Ողջույնի խոսքով հանդես եկավ , ներկաներին ողջունեց և արգասաբեր աշխատանքային գործունեություն մաղթեց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը: Սա Տավուշի մարզի համար կլինի արդեն թվով երրորդ ծրագիրը: Առաջինը գրվեց կազմակերպության մասնակցությամբ, փորձ ձեռք բերելով երկրորդը կազմեցին մեր աշխատանքային խմբերը: Տավուշի մարզպետի տեղակալ Լևոն Սարգսյանը, որ նախորդ երկու ծրագրերի համակարգողն է եղել, նշեց, որ ելնելով փորձից այս անգամ ոլորտային աշխատանքային խմբերում ընդգրկվել են նաև ներկայցուցիչներ համապատասխան նախարարություններից:
2012-2015 թվականների աշխատանքային ծրագիրը մշակելու նպատակով Տավուշի մարզպետի կարգադրությամբ ստեղծվել է 6 աշխատանքային ոլորտային խումբ.գյուղատնտեսության և բնապահպանության, մասնավոր հանտվածի և ՓՄՁ զարգացման, առողջապահության և սոցիալական պաշտպանության, կրթության, մշակույթի, սպորտի և երիտասարդության , համայնքային ենթակառուցվածքների ոլորտային հատվածների զարգացման աշխատանքային խմբեր: Ինչպես արդեն նշվեց խմբերում ընդգրկված են մարզպետարանի, համայնքների, հասարակական կազմակերպությունների, նախարարությունների ներկայացուցիչներ:
Նույն կարգադրությամբ ՀՀ Տավուշի մարզի 2012-2015 թվականների զարգացման ծրագրի նախագծի մշակման ավարտ է սահմանվել 2011 թվականի օգոստոսի 15-ը: