Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

06.07.2011

 Ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին

    Հուլիսի 4-ին Տավուշի մարզի Ենոքավան համայնքում տեղի ունեցավ գյուղը գազիֆիկացնելուն նվիրված հանդիսավոր արարողությունը: Կապույտ վառելիքը ենոքվանցիներին է հասցվել ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանի տրամադրած միջոցներով և համայնքի ֆոնդային բյուջեից հատկացրած գումարով: Համայնքի համար տոնական օրն իրենց մասնակցությունն էին բերել նաև ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը, Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, ԱԺ պատգամավոր Միքայել Վարդանյանը:

  ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մարզում շարունակեց ծանոթանալ նաև որոշ օբյեկտների  շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նա եղավ Հաղարծնի, Աղավնավանքի միջնակարգ դպրոցներում, Հովքի համայնքային կենտրոնում: Հրատապ խնդիրների լուծման համար պետբյուջեից տրամադրած միջոցներից Հաղարծնի դպրոցի աշխատանքների և Հովքի համայնքային կենտրոնի կառուցման համար հատկացվել է յուրաքանչյուրին  19,2 մլն դրամ, իսկ Աղավնավանքի դպրոցին` 28,8 մլն դրամ: Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասում նրանք ծանոթացան տարրական դպրոցի շինարարության ընթացքին: Այստեղ  մանկապարտեզի շենքը վերակառուցվում է տարրական դպրոցի, ինչի նպատակով  նույն ծրագրով հատկացվել է 38,4 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ դպրոցներում աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա ավարտը:

   ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը  մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ քննարկեց նաև <<ՀՄՀ-Հայաստան>> ՊՈԱԿ-ի կողմից ֆինանսավորվող ոռոգման ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագրերը:

  Արմեն Գևորգյանը Դիլիջանում  մասնակցեց նաև <<Միմինո >> հուշարձանի հանդիսավոր բացմանը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57