Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին
06.07.2011
Ծանոթացավ շինարարական աշխատանքների ընթացքին
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մարզում շարունակեց ծանոթանալ նաև որոշ օբյեկտների շինարարական աշխատանքների ընթացքին: Մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ նա եղավ Հաղարծնի, Աղավնավանքի միջնակարգ դպրոցներում, Հովքի համայնքային կենտրոնում: Հրատապ խնդիրների լուծման համար պետբյուջեից տրամադրած միջոցներից Հաղարծնի դպրոցի աշխատանքների և Հովքի համայնքային կենտրոնի կառուցման համար հատկացվել է յուրաքանչյուրին 19,2 մլն դրամ, իսկ Աղավնավանքի դպրոցին` 28,8 մլն դրամ: Դիլիջան քաղաքի Թախտա թաղամասում նրանք ծանոթացան տարրական դպրոցի շինարարության ընթացքին: Այստեղ մանկապարտեզի շենքը վերակառուցվում է տարրական դպրոցի, ինչի նպատակով նույն ծրագրով հատկացվել է 38,4 մլն դրամ: Փոխվարչապետին զեկուցվեց, որ դպրոցներում աշխատանքները նախատեսվում է ավարտել մինչև նոր ուսումնական տարվա ավարտը:
ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը մարզպետ Արմեն Ղուլարյանի հետ քննարկեց նաև <<ՀՄՀ-Հայաստան>> ՊՈԱԿ-ի կողմից ֆինանսավորվող ոռոգման ենթակառուցվածքների հիմնանորոգման ծրագրերը:
Արմեն Գևորգյանը Դիլիջանում մասնակցեց նաև <<Միմինո >> հուշարձանի հանդիսավոր բացմանը: