Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հաբիթաթի օգնությամբ ընտանիքը բարելավում է իր բնակարանային պայմանները

06.07.2011

 Հաբիթաթի օգնությամբ ընտանիքը բարելավում է իր բնակարանային պայմանները

  Որպես Տավուշի մարզի լավ բարեկամ Հաբիթաթն այս անգամ օգնության հասավ սահմանամերձ Կիրանց գյուղի բնակիչներ Փառանձեմ Բոջուկյանի և Սերժիկ Սիմոնյանի ընտանիքին: Վեց հոգուց բաղկացած ընտանիքը` ամուսինները, նրանց տղան, հարսը և երկու թոռը, ապրում է դեռևս 90-ականների սկզբի ռմբակոծություններից ավերված ու խոնավությունից քայքայված տանը: Հաբիթաթի օգնությամբ այսօր ընտանիքը բարելավում է իր բնակարանային պայմանները: Շինարարությունն իրականացվում է համաձայն Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամի և <Նոր հորիզոն> ունիվերսալ վարկային կազմակերպության միջև ունեցած պայմանագրի, որով ՈՒՎԿ-ն   բնակարանային միկրոֆինանսավորման ծրագրով վարկեր է տրամադրում ցածր եկամուտ ունեցող, անբարենպաստ պայմաններում ապրող ընտանիքներին` հոգալու բնակարանային կարիքները: Նոր կառուցվող սենյակի  շինարարությանն օգնելու նպատակով Հայաստան էր ժամանել Գլոբալ Վիլիջ կամավորների 7 հոգանոց կանանց խումբը: Շինարար կանայք աշխարհի տարբեր աշխարհամասերից եկել էին 5 օր անվարձահատույց մասնակցելու  շինարարական աշխատանքներին: Այդ կարճ ժամանակահատվածում նրանք գրեթե ավարտին հասցրին սենյակի պատերի կանգնեցման աշխատանքները: Նրանց ոգևորությունը փոխանցվել էր նաև շրջապատին: Կամավորների կանանց միջազգային խմբի աշխատանքային վերջին օրը տոնակատարության էր վերածվել: Սիմոնյանների տան բակը բազմամարդ էր: Այստեղ էին հավաքվել ինչպես հիմնադրամի, այնպես էլ վարկային կազմակերպության ներկայացուցիչներ, հյուրեր մարզպետարանից, համագյուղացիներ: Հնչեցին բազմաթիվ շնորհակալական խոսքեր Գլոբալ Վիլիջ խմբի հասցեին, բարեմաղթանքներ ընտանիքին` շինարարության հետագա ընթացքի բարեհաջող  իրականացման գործում: Իսկ Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Թորգոմ վարդապետ Տոնիկյանը կատարեց օջախի օրհնության արարողություն:  

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18