Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Նոր արձանախումբ Դիլիջանում

06.07.2011

 Նոր արձանախումբ Դիլիջանում 

  Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվեց <<Միմինո>> անվամբ արձանախումբը: Հիմքում, իհարկե, բոլորիս հայտնի  ֆիլմն է իր հայտնի հերոսներով ու նույնքան հայտնի դերակատարներով:  Բրոնզաձույլ հուշարձանախմբում Մհեր Մկրտչյանն է, Վախթանգ Կիկաբիձեն , Եվգենի Լեոնովը և դիլիջանյան ջուրը, որ ըստ ֆիլմի հերոս Ռուբիկ Խաչիկյանի, աշխարհում երկրորդ տեղն է գրավում: Սա արդեն վաղուց թևավոր խոսք է  դարձել: Արձանախումբը Դիլիջանով անցնող ճանապարհների խաչմերուկում է : Ու այսուհետ Դիլիջան քաղաք մտնող ու այնտեղով  անցնող յուրաքանչյուր ոք կարող է կանգ առնել , օգտվել այդ հանրահայտ ջրից և վերհիշել սիրելի ֆիլմն ու նրա հերոսներին:  

  Արձաբախմբի բացումը բազմամարդ էր: Մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, բազմաթիվ  մտավորականներ:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-29 17:35:27