Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Նոր արձանախումբ Դիլիջանում
06.07.2011
Նոր արձանախումբ Դիլիջանում
Տավուշի մարզի Դիլիջան քաղաքում բացվեց <<Միմինո>> անվամբ արձանախումբը: Հիմքում, իհարկե, բոլորիս հայտնի ֆիլմն է իր հայտնի հերոսներով ու նույնքան հայտնի դերակատարներով: Բրոնզաձույլ հուշարձանախմբում Մհեր Մկրտչյանն է, Վախթանգ Կիկաբիձեն , Եվգենի Լեոնովը և դիլիջանյան ջուրը, որ ըստ ֆիլմի հերոս Ռուբիկ Խաչիկյանի, աշխարհում երկրորդ տեղն է գրավում: Սա արդեն վաղուց թևավոր խոսք է դարձել: Արձանախումբը Դիլիջանով անցնող ճանապարհների խաչմերուկում է : Ու այսուհետ Դիլիջան քաղաք մտնող ու այնտեղով անցնող յուրաքանչյուր ոք կարող է կանգ առնել , օգտվել այդ հանրահայտ ջրից և վերհիշել սիրելի ֆիլմն ու նրա հերոսներին:
Արձաբախմբի բացումը բազմամարդ էր: Մասնակցում էին ՀՀ կառավարության անդամներ, հյուրեր Վրաստանից, Ռուսաստանից, բազմաթիվ մտավորականներ: