Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՆՑԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

01.07.2011

                                                 ԱՆՑԱՆ ԱՏԵՍՏԱՎՈՐՈՒՄ

  Համաձայն <Քաղաքացիական ծառայության մասին> ՀՀ օրենքի` ամեն տարի Տավուշի մարզպետարանի աշխատակազմի քաղաքացիական ծառայության աշխատողների մեկ երրորդը ենթարկվում է ատեստավորման: Տավուշի մարզպետարանում հաջողությամբ հերթական ատեստավորումն անցան առաջատար և կրտսեր պաշտոններ զբաղեցնող 10 քաղծառայողներ: Ըստ օրենքի նրանցից 2-ը, ովքեր չունեին առավելագույն դասային աստիճան, ատեստավորվեցին երկու փուլով` թեստավորման և հարցազրույցի: Մնացած ութն անցան միայն հարցազրույցի փուլով: Հանձնաժողովը գոհ էր ատեստավորվողների թե իմացությունից ու թե պատրաստվածությունից:

  Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ նաև Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի թափուր պաշտոնի համար մրցույթ, որին  մասնակցում էր մեկ թեկնածու` Նոյեմբերյանի բժշկական կենտրոնի տնօրենի ժամանակավոր պաշտոնակատար Աշոտ Գյոզալյանը, ով էլ կարողացավ հաջողությամբ հաղթահարել մրցույթի և թեստավորման, և հարցազրույցի փուլը:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10