Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի սեփական մեծ պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա ապագայում բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30 տոկոսը

30.06.2011

 Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի սեփական մեծ պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա ապագայում բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30 տոկոսը


   Այսօր Տավուշի մարզպետարանում  տեղի ունեցավ <<Վերականգնվող էներգետիկա` ձեռքբերումներ և հեռանկարներ>> թեմայով   հանդիպում-քննարկում Հայաստանի վերականգնվող էներգետիկայի և էներգախնայողության հիմնադրամի մասնակցությամբ:

  Հանդիպման մասնակիցներին ողջույնի խոսք ասաց Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը` կարևորելով թեմայի քննարկումը մարզի տնտեսության հեռանկարի  համար:

  Վերոնշյալ թեմայով ցուցադրվեց ֆիլմ, ապա հիմնադրամի տնօրեն Թամարա Բաբայանը ներկայացրեց իրենց գործունեությունն ընդհանրապես, ընդգծելով հատկապես այն ծրագրերը, որոնք իրականացվել են  Տավուշի մարզում:  Հիմնադրամի գործունեությունը բավականին լայն է . ոլորտում քաղաքականության մշակում, ուսուցում, կարողությունների զարգացում, ՀԷԿ-երի կառուցման ֆինանսավորում, վերականգնվող էներգիայի ներուժի գնահատում, դպրոցների ջեռուցման վերականգնում, անապահով ընտանիքներին օժանդակություն, ենթավարկերի տրամադրում: Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ Հայաստանն ունի վերականգնվող էներգիայի սեփական մեծ պաշարներ, որոնց օգտագործումը թույլ կտա ապագայում բավարարել հանրապետության էլեկտրաէներգիայի պահանջարկի մինչև 30 տոկոսը: Այս մասին, ինչպես նաև  փոքր ՀէԿ–երի կառուցման սխեման, վերականգնվող էներգիայի օգտագործման հնարավորությունը  Տավուշի մարզում ներկայացրեց և վերլուծեց հիմնադրամի էներգախնայողության ծրագրի ղեկավար Տիգրան Սեկոյանը:

      

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18