Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Մեծարվեց մշակույթի մշակը

30.06.2011

 Մեծարվեց մշակույթի մշակը

  Նոյեմբերյանում նշվեց մշակույթի անխոնջ մշակ Մելսիդա Վերանյանի աշխատանքային գործունեության 40-ամյակը:  Նոյեմբերյանի քաղաքապետարանը  մշակույթի տանը  մեծ հանդիսություն էր կազմակերպել նվիրված այդ տարեդարձին: Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին բազմաթիվ հյուրեր, միջոցառմանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

  40 տարի մշակութալուսավորական աշխատանք կատարած վաստակաշատ մարդուն շնորհավորեցոին ու նրա գործունեության, անցած ուղու մասին խոսեցին գործընկերները, հյուրեր, հարազատները, պարզապես նոյեմբերյանցիները, որոնց աչքի առաջ է եղել Մելսիդա Վերանյանի կատարած աշխատանքը:

  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալագիր հանձնեց Մելսիդա Վերանյանին  մարզի  մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար:

   Նոյեմբերյանի համայնքի ավագանու որոշմամբ  Մելսիդա Վերանյանի շնորվեց Նոյեմբերյանի  Պատվավոր քաղաքացու կոչում:

 Հանդիսավոր մասին հաջորդեց համերգային ծրագիր, որին առանձնակի շուք հաղորդեցին աշուղ Աստղանուշի, գուսաններ  Երամի և Անդրանիկի կատարումները:   

                                                                  

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57