Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Մեծարվեց մշակույթի մշակը
30.06.2011
Մեծարվեց մշակույթի մշակը
Նոյեմբերյանում նշվեց մշակույթի անխոնջ մշակ Մելսիդա Վերանյանի աշխատանքային գործունեության 40-ամյակը: Նոյեմբերյանի քաղաքապետարանը մշակույթի տանը մեծ հանդիսություն էր կազմակերպել նվիրված այդ տարեդարձին: Դահլիճը լեփ-լեցուն էր, ներկա էին բազմաթիվ հյուրեր, միջոցառմանը մասնակցում էր նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
40 տարի մշակութալուսավորական աշխատանք կատարած վաստակաշատ մարդուն շնորհավորեցոին ու նրա գործունեության, անցած ուղու մասին խոսեցին գործընկերները, հյուրեր, հարազատները, պարզապես նոյեմբերյանցիները, որոնց աչքի առաջ է եղել Մելսիդա Վերանյանի կատարած աշխատանքը:
Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը շնորհակալագիր հանձնեց Մելսիդա Վերանյանին մարզի մշակույթի ոլորտում ունեցած ներդրման համար:
Նոյեմբերյանի համայնքի ավագանու որոշմամբ Մելսիդա Վերանյանի շնորվեց Նոյեմբերյանի Պատվավոր քաղաքացու կոչում:
Հանդիսավոր մասին հաջորդեց համերգային ծրագիր, որին առանձնակի շուք հաղորդեցին աշուղ Աստղանուշի, գուսաններ Երամի և Անդրանիկի կատարումները: