Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տավուշի մարզում լապորասկոպիկ վիրահատություններ են իրականացվում

28.06.2011

 Տավուշի մարզում լապորասկոպիկ վիրահատություններ       են  իրականացվում

   Տավուշի մարզի առողջապահության ոլորտի կարևորագույն ձեռքբերումներից է լապորասկոպիկ վիրահատությունների իրականացումը, որն այստեղ հնարավոր դարձավ համապատասխան վիրահատական սարքի ձեռքբերումից հետո: Նորագույն բժշկական սարքավորումը ձեռք է բերվել 2005-2008 թ.թ. մարզի զարգացման ծրագրով` Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի նախանձախնդիր ջանքերի շնորհիվ: Սակայն սարքի շահագործումը հնարավոր դարձավ Իջևանի բժշկական կենտրոնի հիմնանորոգումից ու վերազինումից հետո միայն: Առողջապահության նախարարության անմիջական աջակցությամբ <Նաիրի> բժշկական կենտրոնի հետ ձեռք բերված պայմանավորվածության համաձայն հիվանդանոցի լապորասկոպիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների դոկտոր Անդրանիկ Ադամյանը Իջևանի բժշկական կենտրոնում արդեն հաջողությամբ լապորասկոպիկ վիրահատություններ է իրականացնում: Առաջին վիրահատությունը բարեգործական էր, որից հետո օրերս լեղապարկի հեռացման ևս երկու վիրահատություն կատարեց  ճանաչված վիրաբույժը: Մարզկենտրոնի հիվանդանոցում նախապես հերթագրված հիվանդներն անցնում են անհրաժեշտ բոլոր հետազոտությունները, իսկ բժիշկը արդյունքներին ծանոթանում է հեռակառավարմամբ, որից հետո էլ նշանակում է վիրահատության օրը: Վիրահատությանը հաջորդող հետվիրահատական շրջանն արդեն անցնում է հիվանդանոցի տնօրենի անմիջական հսկողությամբ: Երկրորդ օրը հիվանդը կարող է դուրս գրվել: Ժամանակակից մեթոդով վիրահատությունների իրականացումը տեղում  մարզի բնակիչներին ազատում է ոչ միայն ֆինանսական ավելորդ ծախսերից, այլև տասնյակ կիլոմետրերով ճանապարհ կտրելու և հիվանդին մայրաքաղաք հասցնելու լրացուցիչ հոգսից: Այս շնորհակալ գործի հեղինակներն այսօր արդեն հետաքրքրված են տեղացի մասնագետ պատրաստելու հարցով:  

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18