Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ

23.06.2011

                              Բացվեց Աչաջրի պոմպակայանը

  Հունիսի 22-ին ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը հերթական աշխատանքային այցով Տավուշի մարզում էր, որի շրջանակներում  Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ մասնակցեց նաև  Աչաջրի թիվ 1 պոմպակայանի բացման արարողությանը: Այն վերակառուցվել  է <<Հազարամյակի մարտահրավերներ-Հայաստան>>  հիմնադրամի միջոցներով:  Հիմնադրամի հատկացրած   866,000 ԱՄՆ դոլարով ամբողջությամբ վերակառուցվել է պոմպակայնի շենքը, վերազինվել են  պոմպերը, ինչը հնարավորություն կտա անխափան ջրամատակարարում ապահովել գյուղացիական տնտեսություններին:

  ՀՀ փոխվարչապետը եղավ նաև Աչաջրի և Կողբի  երրորդ կարգի ջրանցքների, Նոյեմբերյանի պոմպակայանի շինհրապարակներում և ծանոթացավ աշխատանքների ընթացքին:  Նշվեց, որ աշխատանքներն ընթանում են ժամանակացույցի համաձայն և կավարտվեն ճիշտ ժամանակին: Ջրանցքների դեպքում դա հուլիսի կեսերին է, իսկ Նոյեմբերյանի պոմպակայանի շինարարության ավարտը հուլիսի վերջին է:

  Այնուհետև Աշխատանքային խումբը, որի կազմում էին ՀՄՀ-Հայաստան հիմնադրամի գործադիր տնօրեն Ա. Հովսեփյանը, ՀՄԿ- Հայաստանյան գրասենյակի տնօրեն Ալեքս Ռասինը, եղավ Բագրատաշեն համայնքում: Այստեղ տեղի ունեցավ  հանդիպում տարածաշրջանի համայնքների ղեկավարների հետ, և քննարկվեցին ինչպես ջրամատակարարմանը, այնպես էլ համայնքներին հուզող մի շարք այլ խնդիրներ: Մարզպետ Արմեն Ղուլարյանը ներկայացրեց  Բագրատաշենում տարածքները ոռոգելի դարձնելու ծրագիր, որի իրականացման դեպքում ջուր կմատակարարվի 550 հա հողատարածքների: Իսկ մարզի այս տարածաշրջանը շատ բարենպաստ է մրգատու այգիներ հիմնելու համար: Արմեն Գևորգյանը ՀՀ Ջրտնտպետկոմի ներկայացուցիչներին հանձնարարեց մինչև սեպտեմբեր մարզպետարանի համապատասխան մասնագետների հետ  ուսումնասիրել խնդիրը և կատարել հաշվարկներ:  Քննարկվեց նաև Դեղձավանի խմելու ջրի հարցը, որի հետ կապված փոխվարչապետը նույնպես հանձնարարական տվեց: Բարձրացվեց նաև Վրաստանի հետ սահմանակից տարածքներում հողերի մշակման խնդիրները, ինչի հետ կապված փոխվարչապետը խոստացավ հարցը քննարկել իրավասու մարմինների հետ:

  ՀՀ փոխվարչապետ Արմեն Գևորգյանը ծանոթացավ  Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցում ընթացող վերանորոգման աշխատանքներին, որ կատարվում  է  առաջնահերթ խնդիրների լուծման ծրագրով: Դպրոցին տրամադրվել է 28,8 մլն դրամ: Ներկայացվեց նաև Նոյեմբերյանի ավագ դպրոցում իրականացվող վերակառուցման ընթացքը, որը նույնպես ֆինանսավորվել է պետբյուջեից: Նախատեսվում է աշխատանքներն ավարտել մինչև նոր ուսումնական տարվա սկիզբը:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10