Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
17.06.2011
ԺՈՂՈՎՐԴԱԳՐԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ԲԱՐԵԼԱՎՄԱՆ ՆՊԱՏԱԿՈՎ
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության <Աշխատանքի և սոցիալական հետազոտությունների ազգային խորհուրդ> ՊՈԱԿ-ի կողմից մարզերում իրականացվող <Ժողովրդագրական իրավիճակի բացահայտում> թեմայով հետազոտությունների շրջանակում Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ 1-ին ֆոկուս խմբի հանդիպումը: Մասնակցում էին մարզում գործող սոցիալական ոլորտի բոլոր պետական կառույցների, համայնքապետարանների, հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ: Միջոցառման կայացմանն աջակցել էր Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչությունը: Քննարկվեցին ժողովրդագրական իրավիճակին վերաբերող բազմաթիվ հարցեր, այդ թվում պետական բյուջեով ֆինանսավորվող ժողովրդագրական մեծ ազդեցություններ ունեցող ծրագրերի արդյունավետության գնահատմանը, մասնագիտական կրթություն ունեցող զբաղված կամ չզբաղված երիտասարդ մայրերի վերարտադրողական վարքագծում բացասական ազդեցություններ ունեցող գործոնների, աշխատանքի և երեխայի խնամքի ու դաստիարակության համատեղման խնդիրների ու հիմնական կարիքների բացահահայմանը, գյուղական համայնքներում նոր ընտանիքների ձևավորման խնդիրներին ու պետական կառավարման ու ինքնակառավարման մարմինների` դրանց լուծմանն ողղված առաջարկությունների հավաքագրմանը վերաբերող հարցեր: Բացի գործնական քննարկումը, կոնկրետ առաջարկություններ արվեցին ժողովրդագրական իրավիճակի բարելավման ուղղությամբ: