Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Տարեվերջյան ամփոփիչ փառատոն

16.06.2011

 Տարեվերջյան ամփոփիչ փառատոն

   Երեխաների պաշտպանության միջազգային օրվա  և ուսումնական տարվա ավարտի առթիվ  Տավուշի մարզում հունիսի 15-ին  կազմակերպվել էր մարզի երաժշտական դպրոցների սաների ամենամյա  փառատոնը: Այն կայացավ Դիլիջանի արվեստի պետական քոլեջում և մասնակցում էին  մարզի  բոլոր 12  երաժշտական դպրոցների  ընդհանուր թվով 50  աշակերտ: Ինչպես տեղեկացրերց կազմակերպիչը` ՀՀ մշակութային կրթության աջակցության հիմնադրամի Տավուշի մարզային ներկայացուցիչ, Դիլիջանի արվեստի պետական քոլեջի տնօրեն Հասմիկ Մկրտումյանը, այս փառատոնն ամփոփումն էր տարվա ընթացքում կայացած բոլոր միջոցառումների: Մինչ այդ Տավուշի մարզի երաժշտական կրթօջախների սաները մասնակցել էին Գյումրիում, Երևանում կայացած տարբեր հանրապետական ու միջազգային մրցույթների, դրանցից վերադառնալով հաղթանակներով:

  Փառատոնը բաղկացած էր երկու մասից: Մինչ համերգային փուլը բոլոր տնօրենների  մասնակցությամբ տեղի ունեցավ խորհրդակցություն-քննարկում, որի ընթացքում որոշվեց հաջորդ ուսումնական տարվանից անցկացնել նաև մրցույթներ մարզի երաժշտական դպրոցների լավագույն կատարողների միջև:

   Մասնակիցների վկայությամբ փառատոնն անցավ շատ  ջերմ ու հետաքրքիր մթնոլորտում: Յուրաքանչյուր հաստատություն նախ փոքրիկ տեքստով ներկայացնում էր իր դպրոցը, նվաճումները, ապա հնչում էին կատարումները:

   -Այս ամենը խթանում է  երաժշտական դպրոցների զարգացմանը: Եվ հետաքրքիր միտում է նկատվում մարզում: Համայնքները ձգտում են ունենալ իրենց երաժշտական դպրոցները, որովհետև դրանք նպաստում են երեխաների դաստիարակությանն ու գեղագիտական ճաշակի բարձրացմանը: 3 տարի առաջ  դպրոց բացվեց Բագրատաշենում, իսկ անցյալ տարի Աչաջուր գյուղում: Կարծում եմ այս շարժումը կշարունակվի,-նշեց Հասմիկ Մկրտումյանը:    

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18