Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Զենքեր գյուղացիներին` գայլերի դեմ պայքարելու համար

06.06.2011

 Զենքեր գյուղացիներին` գայլերի դեմ պայքարելու համար

  Դեռևս ապրիլի 29-ին Դեբեդավան համայնքից լուր ստացվեց, որ գայլը մտել է գյուղ և հոշոտել Արսեն Մովսիսյանին պատկանող 11 ոչխար: Սա առաջին դեպքը չէր, երբ գայլերը մոտենում էին բնակավայրերին ու վնասում ընտանի կենդանիներին` հսկայական վնաս պատճառելով դրանց տերերին: Իսկ գյուղացիները հաճախ չէին կարողանում պաշտպանվել, քանի որ չունեին համապատասխան զենք:

 Խնդրի մասին տեղեկացվել էր Հանրապետության նախագահը: Որոշում էր կայացվել, որ մեծ թվով ոչխար ունեցող տնտեսություններին որսորդական զենք հատկացվի, որպեսզի նրանք կարողանան պայքարել գայլերի դեմ: ՀՀ նախագահի հանձնարարությամբ այդ անասնատերերը ընդունվել են ՙՈրսորդ՚ միություն և նրանց հատկացվել են որսորդական ժամանակակից զենքեր: Տավուշի մարզպետարանում, մարզպետ Արմեն Ղուլարյանը, Տավուշի մարզի ոստիկանության վարչության, մարզային  ՙՈրսորդ՚ միության ներկայացուցիչները, համայնքների ղեկավարների ներկայությամբ, որսորդական հրացանները հանձնեցին Դեբեդավան համայնքից Արսեն Մովսիսյանին և Ռոբերտ Ասլանովին, Բագրատաշենից` Արամայիս Սարգսյանին, Պտղավանից` Հրաչյա Էվինյանին, Աչաջուր համայնքից` Արման Ալիխանյանին: Նրանց բացատրվեց զենքի օգտագործման ձևը, նրբությունները և ընդգծվեց , որ այն պետք է օգտագործել տեղին, ծառայեցնել նպատակին:
                                        Տավուշի մարզպետարանի տեղեկատվության
                                        և հասարակայնության հետ կապերի բաժին 
 
 
  
 
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18