Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ

06.06.2011

  

ԱՅՑԵԼՈՒԹՅՈՒՆ ՏԱՎՈՒՇԻ ՄԱՐԶ 

       ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը կիրակի օրն անցկացրել է Տավուշի մարզում` հետևելով սահմանամերձ գյուղերում ընթացող գյուղատնտեսական աշխատանքների ընթացքին:Նախարարը այցելել է վերամշակող մի քանի ընկերություններ,հանդիպել գյուղացիներին, վստահեցրել նրանց ,որ ամբողջ բերքը իրացվելու է ժամանակին և առանց խոչընդոտների: Հատկանշական է, որ Տավուշի սահմանամերձ գյուղերում այս տարի ավելացել են ցանքատարածությունները, և այս միտումը կշարունակվի:Չինարիում, օրինակ, 3 հա - ի հասնող հատապտղի օրգանիկ այգիները կավելանան ևս 3 հա-ով:
       
Այգեգործության զարգացմանը զուգահեռ աշխատանքներ են տարվում վերամշակող գործարանների վերաբացման ուղղությամբ: Վարագավանի պահածոների գործարանը արդեն սկսել է աշխատանքները:Գյուղատնտեսության նախարարը խոստացել է օգնել նաև Այգեձորի պահածոների գործարանի վերաբացման հարցում:
       
Տավուշի մարզում զգալի ներդրումներ են կատարվում գինեգործության զարգացման ուղղությամբ:Նախարարը ծանոթացել է Երևանի կոնյակի գործարանի Բերդի մասնաճյուղի աշխատանքներին, որտեղ նրան տեղեկացրել են, որ պատրաստ են գյուղացիներից ընդունել ամբողջ բերքը:
       
Սերգո Կարապետյանը եղել է նաև ՙՄասիս Տոբակո՚ - ի կողմից կառուցվող Տաուշ և Ազատամուտ համայնքների ծխախոտի չորանոցներում:Այստեղ նրան տեղեկացրել են,որ ծխախոտի մշակության դաշտերն ընթացիկ տարում կավելանան և, 2010 - ի 370 հա -ի դիմաց, այս տարի պայմանագիր կկնքվի 500 հա - ի համար:

 

 ՀՀ գյուղատնտեսության նախարարության կայք

www.minagro.am

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03