Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Միջխորհրդարանական հանձնաժողովները հանդիպեցին Տավուշի մարզկենտրոնում

03.06.2011

   Միջխորհրդարանական հանձնաժողովները հանդիպեցին Տավուշի մարզկենտրոնում

   Հունիսի 3-ին Իջևան քաղաքում, Տավուշի մարզպետարանում տեղի ունեցավ Հայաստանի և Վրաստանի միջխորհրդարանական հանձնաժողովների հանդիպումը: Հայկական կողմից  հանձնաժողովը ղեկավարում էր ԱԺ նախագահի տեղակալ Սամվել Բալասանյանը, վրացական կողմից  փոխխոսնակ Միխեիլ Մաչավարիանին:

  Կողմերը ողջունեցին միմյանց, նշվեց, որ դեռևս 1998 թվականից երկու երկրների միջխորհրդարանական հանձնաժողովներն ունեն ստորագրված համաձայնագիր, որն  այսուհետ էլ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերն իրականացնելու համար: Հանդիպմանը մասնակից երկու կողմերի ներկայացուցիչները ընդգծեցին, որ պետք է նոր թափ հաղորդել աշխատանքներին, ինչի նպատակով որոշվեց ըստ որոշակի ոլորտների ընտրել հանձնաժողովներում գործող աշխատանքային խմբեր: Կոնկրետ հարցերի մշակումից հետո միջխորհրդարանական հանձնաժողովները նորից կհանդիպեն և կքննարկեն դրանք: Նման հանդիպումներ որոշվեց կայացնել  տարվա մեջ առնվազն երկու անգամ: 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57