Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Միջխորհրդարանական հանձնաժողովները հանդիպեցին Տավուշի մարզկենտրոնում
03.06.2011
Միջխորհրդարանական հանձնաժողովները հանդիպեցին Տավուշի մարզկենտրոնում
Կողմերը ողջունեցին միմյանց, նշվեց, որ դեռևս 1998 թվականից երկու երկրների միջխորհրդարանական հանձնաժողովներն ունեն ստորագրված համաձայնագիր, որն այսուհետ էլ հիմք կհանդիսանա հետագա ծրագրերն իրականացնելու համար: Հանդիպմանը մասնակից երկու կողմերի ներկայացուցիչները ընդգծեցին, որ պետք է նոր թափ հաղորդել աշխատանքներին, ինչի նպատակով որոշվեց ըստ որոշակի ոլորտների ընտրել հանձնաժողովներում գործող աշխատանքային խմբեր: Կոնկրետ հարցերի մշակումից հետո միջխորհրդարանական հանձնաժողովները նորից կհանդիպեն և կքննարկեն դրանք: Նման հանդիպումներ որոշվեց կայացնել տարվա մեջ առնվազն երկու անգամ: