Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է

01.06.2011

 ՇԻՆԱՐԱՐԱԿԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՄԵԿՆԱՐԿՆ ԱԶԴԱՐԱՐՎԱԾ Է

   Հաբիթաթ ֆոր Հյումենիթի Արմենիա հիմնադրամը, որ Հայաստանում գործունեություն է ծավալում 2000 թվականից ի վեր և իրականացնում բնակարանների վերակառուցման ու վերանորոգման աշխատանքներ,  տրամադրում բնակարաշինության միկրոֆինանսավորման ծառայություններ, ինչպես նաև իրազեկման աշխատանքներ տանում մատչելի բնակարանային պայմաններ ստեղծելու ուղղությամբ, նախախաձեռնել է նաև Տավուշի մարզի Ենոքավան գյուղի բնակիչ Ալիբեկ Բաբայանի և Խաչարձան գյուղի բնակիչ Կամո Ավագյանի տների շինարարական աշխատանքները, որին մասնակցելու են եկել Կանադայի Գլոբալ Վիլիջ ծրագրի 10 կամավորներ: Հիմնադրամի աջակցությամբ այս ընտանիքները վերջապես կկարողանան ամբողջացնել իրենց տների վերանորոգումը, ինչը նրանց չէր հաջողվել տարիներ շարունակ: Շինարարական աշխատանքների մեկնարկն ազդարարվեց Ենոքավան գյուղում կազմակերպված հանդիսավոր արարողությամբ: Հայ առաքելական եկեղեցու Տավուշի թեմի Իջևանի տարածաշրջանի հոգևոր հովիվներ Տեր-Սեմեոն Առաքելյանի և Տեր Թորգոմի կողմից կատարվեց օրհնության հանդիսավոր արարողություն, որին անմիջապես կհաջորդեն վերանորոգման աշխատանքները:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03