Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Երեխաների օրը` Տավուշի մարզում

01.06.2011

 Երեխաների օրը` Տավուշի մարզում 

  Երեխաների պաշտպանության միջազգային օրը մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Տավուշի մարզում:  Վաղ առավոտյան առաջին նվերները ստացան մարզի նորածին երեխաները: Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից բոլոր 6 ծննդատներում նորածիններին ու նրանց մայրիկներին նվերներ հանձնվեցին: Իջևանի բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքին  տիկին Սարգսյանի  կողմից շնչառական մշտադիտարկման սարք հանձնեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը: Իսկ <Բժշկական կենտրոնի> տնօրեն Հրաչյա Ներսիսյանը  ներկայացրեց  ևս մի նոր ծառայություն, որը հենց հունիսի մեկից սկսել էր գործել հիվանդանոցում: Այսօր և այսուհետ բոլոր նորածինները ստուգում կանցնեն, որը ցույց կտա կոնքազդրային շրջանում հնարավոր խախտումները: Իսկ վաղ հայտնաբերման դեպքում դրանք հնարավոր է կանխել և հետագայում լուրջ խնդիրների առջև չկանգնել:

   Օրվա տոնական միջոցառումների շարքը շաունակվեց մարզկենտրոն Իջևանում, շատրվանների հրապարակում: <Հույսի կամուրջ> ՀԿ-իկողմից կազմակերպվել էր Սամվել Սևադայի  գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը: Բացմանը մասնակիցներին  ողջունեց , երեխաներին տոնի առթիվ շնորհավորեց նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:

  Ցուցահանդեսն Իջևանում շարունակվելու է 3 օր, իսկ Սամվել Սևադան երեխաների համար վարպետության դասեր է անցկացնելու:

  Փոքրիկների համար հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպվել նաև մարզի մյուս համայնքներում:   

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57