Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
Երեխաների օրը` Տավուշի մարզում
01.06.2011
Երեխաների օրը` Տավուշի մարզում
Երեխաների պաշտպանության միջազգային օրը մի շարք միջոցառումներ տեղի ունեցան Տավուշի մարզում: Վաղ առավոտյան առաջին նվերները ստացան մարզի նորածին երեխաները: Հանրապետության առաջին տիկին Ռիտա Սարգսյանի կողմից բոլոր 6 ծննդատներում նորածիններին ու նրանց մայրիկներին նվերներ հանձնվեցին: Իջևանի բժշկական կենտրոնի նորածնային բաժանմունքին տիկին Սարգսյանի կողմից շնչառական մշտադիտարկման սարք հանձնեց Տավուշի մարզպետարանի աշխատակազմի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը: Իսկ <Բժշկական կենտրոնի> տնօրեն Հրաչյա Ներսիսյանը ներկայացրեց ևս մի նոր ծառայություն, որը հենց հունիսի մեկից սկսել էր գործել հիվանդանոցում: Այսօր և այսուհետ բոլոր նորածինները ստուգում կանցնեն, որը ցույց կտա կոնքազդրային շրջանում հնարավոր խախտումները: Իսկ վաղ հայտնաբերման դեպքում դրանք հնարավոր է կանխել և հետագայում լուրջ խնդիրների առջև չկանգնել:
Օրվա տոնական միջոցառումների շարքը շաունակվեց մարզկենտրոն Իջևանում, շատրվանների հրապարակում: <Հույսի կամուրջ> ՀԿ-իկողմից կազմակերպվել էր Սամվել Սևադայի գեղարվեստական լուսանկարների ցուցահանդեսը: Բացմանը մասնակիցներին ողջունեց , երեխաներին տոնի առթիվ շնորհավորեց նաև Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը:
Ցուցահանդեսն Իջևանում շարունակվելու է 3 օր, իսկ Սամվել Սևադան երեխաների համար վարպետության դասեր է անցկացնելու:
Փոքրիկների համար հետաքրքիր միջոցառումներ էին կազմակերպվել նաև մարզի մյուս համայնքներում: