Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԱԾ ԵՆ

31.05.2011

    ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԻՄՔԵՐԸ ԴՐՎԱԾ ԵՆ

    Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանն ընդունեց Գերմանիայի Դաշնային Հանրապետության Բավարիայի երկրամասի Ռեգենի շրջանի ղեկավար Հայնց Վոլֆի գլխավորած պատվիրակությանը: Պատվիրակության կազմում էին պարոն Վոլֆի տիկին Մարիա Վոլֆը, Ռեգենի շրջանի ժողովրդական բարձրագույն դպրոցի տնօրեն Հերբերթ Ուննաշը, Ռեգենի շրջանի Արբերլանդի զբոսաշրջության կենտրոնի պատասխանատու Սուզաննե Վագները: Հանդիպմանը, որտեղ քննարկվեցին տարածաշրջանային զարգացման, մասնավորապես զբոսաշրջության ու կրթության հարցեր, ներկա էր տարածքային կառավարման նախարարի առաջին տեղակալ Վաչե Տերտերյանը: Ողջունելով գերմանացի հյուրերին` պարոն Ղուլարյանը ներկայացրեց Տավուշի մարզը, նրա առանձնահատկությունները. մարզը սահմանային է, աչքի է ընկնում իր յուրահատուկ բնությամբ ու կլիմայով, բուժիչ հանքային ջրերի առկայությամբ, անտառային նշանակության հողերի հարստությամբ: Քանի որ մարզն ունի գյուղատնտեսության զարգացման ուղղվածություն, պարոն Ղուլարյանը ներկայացրեց մարզի հնարավորությունները նաև այս ոլորտում: Տուրիզմի զարգացման բավականին մեծ հեռանկարներ ևս կան, որն ընձեռում են  տեղի ինչպես բնակլիմայական պայմանները, այնպես էլ պատմական ու բնության հուշարձանների առկայությունը: Մարզպետը կարծիք հայտնեց, որ տուրիզմի զարգացմանը մեծապես կնպաստի նաև ժամանակին Իջևանում անցկացված քանդակի միջազգային սիմպոզիումների բարի ավանդույթի վերականգնումը գերմանացի բարեկամների համագործակցությամբ: Տարածաշրջանային զարգացման գործում պարոն Ղուլարյանը  կարևոր դեր հատկացրեց մեծահասակների կրթության կենտրոնի առկայությանն ու զարգացմանն ու դրանցում հասարակայնության լայն խավերի ինտեգրմանը: Պարոն Տերտերյանը նշեց, որ շատ կարևոր համագործակցության հիմք է դրված, և մեծահասակների կրթության առաջին փորձը, որ գերմանացի գործընկերների օգնությամբ ներդրվել է Տավուշի մարզում և մեր կրթական ռեֆորմի կարևոր բաղկացուցիչ մասն է կազմում, որպես մոդել պիտի փորձել նաև այլ մարզերում: Շնորհակալություն հայտնելով հրավերի համար` պարոն Հայնց Վոլֆն ասաց, որ դեռևս թարմ են← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10