Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՅԳԵՀՈՎՏՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

17.05.2011

 ԱՅԳԵՀՈՎՏՑԻ ԸՄԲԻՇՆԵՐԻ ՀԱՂԹԱՆԱԿԸ

     Տավուշի մարզկենտրոն Իջևանում անցկացվեց մեր հայրենակից Նվեր Շահնազարյանի հիշատակին նվիրված ազատ ոճի ըմբշամարտի 4-րդ ավանդական մրցաշարը, որին մասնակցում էին ինչպես Հայաստանի տարբեր մարզերից, այնպես էլ Թբիլիսիից և Բաթումից ժամանած մարզիկներ: Մրցաշարին ակտիվորեն մասնակցեցին և բարձր արդյունքներ ապահովեցին այգեհովտցի ըմբիշները: Նրանցից չորսը գրավեցին մրցանակային տեղեր: Գերծանր քաշայինների պայքարում հավասարը չունեցավ Սամվել Շահնազարյանը` նվաճելով մրցանակային 1-ին տեղը: 29 կգ քաշային կարգում երկրորդ տեղ գրավեց Մակիչ Առուստամյանը: Իսկ 35 և 51 կգ քաշայինների խմբում հանդես եկող Արշակ Թամրազյանն ու Վահե Շախպարյանը բավարարվեցին 3-րդ տեղով: Պատանի ըմբիշների հաջողությունը թերևս արդյունք է սպորտի հանդեպ Այգեհովիտ համայնքի ղեկավար Լևոն Գրիգորյանի դրսևորած  մշտական ուշադրության ու հոգատարության: Պարոն Գրիգորյանը, ով մատաղ սերնդի դաստիարակության գործում կարևոր դեր ու տեղ է հատկացնում նրանց ֆիզիկական դաստիարակությանը, խնդրեց մեր միջոցով իր շնորհակալությունը փոխանցել մարզիչ Արսեն Հովակիմյանին նման մարզիկներ պատրաստելու համար:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2019-09-17 16:58:45