Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ

10.05.2011

 

 
                   ՀԱՂԹԱՆԱԿԻ ՈՒ ԽԱՂԱՂՈՒԹՅԱՆ ՏՈՆԸ ՄԱՐԶԿԵՆՏՐՈՆՈՒՄ
 
  Աստծո նախախնամությամբ թե պատմական անկանխատեսելի տրամաբանությամբ մայիսը հայ ժողովրդի համար դարձել է հաղթանակների ամիս. Ավարայր, Սարդարապատ, Բաշ-Ապարան, խորհրդային երկրի ժողովուրդների հետ գերմանական ֆաշիզմի դեմ տարած հաղթանակ: Իսկ 20-րդ դարավերջին այն փառավորվեց հայ ժողովրդի նոր գոյամարտի մի այլ շատ թանկ հաղթանակով` Շուշիի ազատագրմամբ ու Արցախի պաշտպանական բանակի ստեղծմամբ:  Եվ ինչպես միշտ, այս անգամ էլ Հաղթանակի ու խաղաղության օրը` մայիսի 9-ը, Տավուշի մարզկենտրոն Իջևանում նշանավորվեց մի շարք համաժողովրդական միջոցառումներով, որոնց մեկնարկը տրվեց քաղաքի Սահմանադրության հրապարակից: Առավոտյան այստեղից հանդիսավոր երթով մարդկանց հոծ շարասյունը ձգվեց քաղաքի բարձունքում գտնվող հուշարձան-կոթող: Այստեղ Մեծ հայրենականում և Արցախյան պատերազմում զոհված հայ քաջորդիների հիշատակին ծաղկեպսակներ ու ծաղիկներ դրեցին և իրենց հարգանքի ու խոնարհումի տուրքը մատուցեցին մարզի ղեկավարությունը` մարզպետ Արմեն Ղուլարյանի գլխավորությամբ, զինվորականներ ու վետերաններ, ուսանողներ ու դպրոցականներ, հասարակության ամենալայն շերտերի ներկայացուցիչներ: Տավուշի թեմի առաջնորդական տեղապահ Տեր Թորգոմ վարդապետ Տոնիկյանը աղոթք կարդաց հայրենիքի ազատության նահատակների և հայ ժողովրդի ու համայն աշխարհի խաղաղության համար: Միջոցառմանը հաջորդեց արդեն զինվորական շքերթը Շատրվասնների հրապարակում: Բազմամարդ հրապարակում նվագում էր զինվորական նվագախումբը: Օրը հագեցած էր մարդկանց տոնական տրամադրությամբ, գարնանային գույներով ու մանուկների ժպիտներով: Հանդիսության մասնակիցներին ողջունեցին ու օրվա առթիվ շնորհավորանքի ջերմ խոսքեր ասացին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, Իջևանի քաղաքապետ Վարուժան Ներսիսյանը, Իջևանի գնդի հրամանատար գնդապետ Միհրան Մախսուդյանը: Այնուհետև ըստ ստորաբաժանուների փողային նվագախմբի խրոխտ հնչյունների ներքո հանդիսավոր երթով անցան գնդի զինվորները: Իսկ հետախուզական վաշտի տղաները բոլորին հիացրին զինվորական վարժությունների ու հնարքների իրենց հմուտ կատարմամբ: Հաղթանակի օրն ավարտվեց դաշտային խոհանոցում վետերաններին տրված տոնական ճաշով: 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-27 17:11:50