Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ԱՆՏԱՌԱՏՈՒՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
02.05.2011
ԱՆՏԱՌԱՏՈՒՆԿԸ ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ Է
Գարնան այս օրերին անտառատունկի լայնածավալ աշխատանքներ են իրականացվում Տավուշի մարզում: Տավուշի մարզպետարանի բնապահպանական ծառայության և <Օրհուս> բնապահպանական տեղեկատվական կենտրոնի նախաձեռնությամբ մայիսի 2-ին կազմակերպվեց հերթական ծառատունկը Իջևան-Նոյեմբերյան միջպետական ավտոմայրուղու 10-13-րդ կիլոմետրի ամբողջ երկայնքով: Տնկվեց 300 ընկուզենի: Ավելի քան 1,5 մետրանոց բարձրորակ տնկիները տրամադրել էր Իջևանի անտառտնտեսությունը: Ծառատունկին մասնակցեցին ինչպես անտառտնտեսության աշխատողները, այնպես էլ ԵՊՀ Իջևանի մասնաճյուղի և Իջևանի <Գալիք> կրթարանի ուսանողները, Խաշթառակ գյուղի բնակիչներ: Միջոցառմանը ներգրավված ավելի քան 40 մասնակիցների ավտոբուսով տեղափոխումը աշխատանքի վայր հոգացել էր Իջևանի քաղաքապետարանը: Տավուշի մարզպետարանի բնապահպանական ծառայության պատասխանատու Սամվել Գևորգյանի հավաստմամբ տնկիների կպչողականության ու կենսունակության ապահովման նպատակով ամառվա շոգ ամիսներին` հուլիս-օգոստոսին, կկազմակերպվի նորատունկ ծառերի մի քանի ջրում: Ծառատունկի աշխատանքները շարունակական են: Առաջիկայում← Վերադառնալ ցուցակին
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10