Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Խնդրի լուծումը երևույթի կանխարգելումն է

28.04.2011

 Խնդրի լուծումը երևույթի կանխարգելումն  է


  <Ինչ եմ հասկանում թրաֆիքինգ ասելով>, <Կարող եմ արդյոք ես երբևէ դառնալ թրաֆիքինգի զոհ> ևատրաաստ է արդյոք Հայաստանը լիարժեք դիմակայել թրաֆիքինգին> թեմաներով հանրապետության հանրակրթական դպրոցներում անցկացված շարադրությունների մցույթում իրենց ակտիվությամբ և գրված շարադրությունների մակարդակով աչքի ընկան Տավուշի մարզի դպրոցականները: Նպատակ ունենալով պարզել թրաֆիքինգի  վերաբերյալ  դպրոցականների իրազեկվածության աստիճանը` հետազոտությունը կազմակերպել  ու ֆինանսավորել էր «People in Need» կազմակերպությունը Հայ օգնության միության աջակցությամբ: Ընդհանուր առմամբ մրցույթի ներկայացված 3000 աշխատանքից ուշադրության էր արժանացել 150-ը, որից էլ յուրաքանչյուր մարզից լավագույն էր ճանաչվել 3-ը: Տավուշի մարզից լավագույն են ճանաչվել և համապատասխանաբար 1-ին, 2-րդ և 3-րդ կարգի մրցանակների արժանացել Արճիսի միջնակարգ դպրոցի աշակերտուհի Լիլիթ Հարությունյանի,  Նոյեմբերյանի թիվ 2 դպրոցի սան Ամալյա Մարգարյանի և Կողբի թիվ 2 դպրոցից Սևակ Ավագյանի ստեղծագործական աշխատանքները: Իրենց շարադրություններում երեխաները թրաֆիքինգի պատճառները հիմնականում կապել են  սոցիալ-տնտեսական վատ պայմանների, մասնավորապես գործազրկության, աղքատության, իրավական դաշտի անվերահսկելիության հետ: Իսկ խնդրի լուծումը տեսել են երևույթի կանխարգելման մեջ, որին կարելի է հասնել կրթական հաստատություններում ու բնակչության շրջանում թրաֆիքինգի վերաբերյալ համապատասխան ինֆորմացիայի տրամադրմամբ ու իրազեկմամբ:

Տավուշի մարզպետարանի ուսումնական կենտրոնում կազմակերպված միջոցառմանը ծրագրի վերջնական արդյունքներն ամփոփ ներկայացրին ՀՕՄ-ի շրջանային վարչության անդամ Նարինե Ճաղարյանը և ՀՕՄ-ի Դիլիջանի մասնաճյուղի ատենապետուհի, Դիլիջանի ավագ դպրոցի ուսուցչուհի Էմմա Զարգարյանը: Մարզից հաղթողներին պատվոգրերն ու մրցանակները հանձնեց Երեխաների թրաֆիքինգի կանխարգելման ծրագրի ղեկավար Տաթևիկ Բեժանյանը: Պատվոգրերի արժանացան նաև Դիլիջանի ավագ դպրոցի ուսուցչուհի Սուսաննա Սարուխանյանը և Ոսկեվանի դպրոցի ուսուցչուհի Քնարիկ Մուրադյանը:

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10