Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

2011-ը` Անտառի տարի

28.04.2011

 2011-ը` Անտառի տարի

   Այսօր` ապրիլի 28-ին, Տավուշի մարզի անտառտնտեսության տարածքում տեղի ունեցավ ծառատունկ: Ինչպես տեղեկացրեց ծառատունկին անձամբ մասնակցող <<Հայանտառ>> ՊՈԱԿ-ի գլխավոր  տնօրեն Մարտուն Մաթևոսյանը, <<Հայանտառի>> և ՀՀ գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ այս տարի հանրապետության անտառային տարածքներում պետք է 100 000 ծառ տնկվի: Դրանք կիրականցվեն մարզային իշխանությունների մասնակցությամբ, հիմնականում շաբաթօրյակների տեսքով: Քանի որ 2011 թվականը ՄԱԿ-ը հայտարարել է  Անտառի տարի, ապա այս տարվա ծառատունկը կատարվում է հենց այդ նշանաբանի ներքո:

  Սևքարում ծառատունկին մասնակցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ոստիկանության աշխատակիցներ`  մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանի գլխավորությամբ, դպրոցականներ, Սևքար համայնքի բնակիչներ: Վերոնշյալ տարածքում տնկվել է 2000 ընկուզենի, ևս 3000 ծառ է դրվել Կիրանցի տարածքում:   Ինչպես նշեց պարոն Մաթևոսյանը, անցած շաբաթ ծառատունկ է կազմակերպվել  նաև մարզի Նոյեմբերյանի տարածշրջանում, որին նույնպես   մասնակցել են  ՏԻՄ  ներկայացուցիչներ, տարբեր համայնքների բնակիչներ, դպրոցականներ: Ըստ Մարտուն Մաթևոսյանի իրենք խնդիր են դրել ծառատունկի աշխատանքներին ներգրավել հասարակության ավելի լայն շերտերի, այն դարձնել առավել մասսայական:

  Գյուղնախարարությունը նախատեսել է տնկանյութ մատակարարել նաև մարզի այլ անտառտնտեսություններին ու համայնքներին:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-26 15:28:18