Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
2011-ը` Անտառի տարի
28.04.2011
2011-ը` Անտառի տարի
Սևքարում ծառատունկին մասնակցեցին Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը, մարզպետարանի աշխատակիցներ, ոստիկանության աշխատակիցներ` մարզային վարչության պետ Վլադ Վարդանյանի գլխավորությամբ, դպրոցականներ, Սևքար համայնքի բնակիչներ: Վերոնշյալ տարածքում տնկվել է 2000 ընկուզենի, ևս 3000 ծառ է դրվել Կիրանցի տարածքում: Ինչպես նշեց պարոն Մաթևոսյանը, անցած շաբաթ ծառատունկ է կազմակերպվել նաև մարզի Նոյեմբերյանի տարածշրջանում, որին նույնպես մասնակցել են ՏԻՄ ներկայացուցիչներ, տարբեր համայնքների բնակիչներ, դպրոցականներ: Ըստ Մարտուն Մաթևոսյանի իրենք խնդիր են դրել ծառատունկի աշխատանքներին ներգրավել հասարակության ավելի լայն շերտերի, այն դարձնել առավել մասսայական:
Գյուղնախարարությունը նախատեսել է տնկանյութ մատակարարել նաև մարզի այլ անտառտնտեսություններին ու համայնքներին: