Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Ապրիլի 18-ից 20-ը Հայաստանում տեղի ունեցավ ՙԴեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական դաշնակցային հարաբերություններում՚ առաջին միջտարածաշրջանային համաժողովը

28.04.2011

   Ապրիլի 18-ից 20-ը Հայաստանում տեղի ունեցավ  ՙԴեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական  դաշնակցային հարաբերություններում՚ առաջին միջտարածաշրջանային համաժողովը, որին մասնակցեցին երկու երկրների  ավելի քան 500  ներկայացուցիչներ: Երկու կողմից էլ համաժողովը բավականին ներկայացուցչական էր: Համաժողովի բացմանը ներկա էր ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, իսկ ռուսական կողմից ներկա էր ՌԴ նախագահի աշխատակազմի ղեկավար Ս.Ե.  Նարիշկինը:

Համաժողովի հիմնական խնդիրը երկու երկրների տարածաշրջանների միջև համագործակցության զարգացումն էր, ապակենտրոնացված. տարածաշրջանների մակարդակով տնտեսական կապերի ընդլայնումը, երկու ժողովուրդների մշակութային ու հոգևոր կապերի խորացումը:

Համաժողովի շրջանակներում Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային  համալիրում անցկացվում էր արդյունաբերական ինովացիաների միջտարածաշրջանային  ցուցահանդես, որը նույնպես միտված էր տնտեսական կապերին նոր խթան հաղորդելուն: Համաժողովի ընթացքում ստորագրվեցին 24 համատեղ փաստաթղթեր` տարբեր ոլորտներում համագործակցության մասին համաձայնագրեր և հուշագրեր` այդ թվում տնտեսվարող սուբյեկտների մակարդակով:

2005 թվականից սկսած ՀՀ Տավուշի մարզն ու ՌԴ Կրասնոդարի երկրամասը բարեկամական կապեր ունեն` ամրագրված Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի և Կրասնոդարի նահանգապետ Ալեքսանդր Տկաչովի կողմից ստորագրված հուշագրով: Այս տարիների ընթացքում երկուստեք պատվիրակությունների այցելություններ են եղել, ձեռք բերվել մի շարք պայմանավորվածություններ: Հայ-ռուսական միջտարածաշրջանային առաջին ֆորումը առիթ և նաև խթան հանդիսացավ, որպեսզի այդ հարաբերություններն ավելի ամրապնդվեն ու արդեն անցնեն առավել  գործնական հարթություն: Երկու երկրների տարածաշրջաններն էլ իրենց տաղավարներն ունեին ցուցահանդեսում: Կրասնոդարից պատվիրակություն էր ժամանել մասնակցելու  ՙԴեպի նոր տնտեսական հեռանկարներ հայ-ռուսական  դաշնակցային հարաբերություններում՚ առաջին միջտարածաշրջանային համաժողովին: Պատվիրակությունը ղեկավարում էր Կրասնոդարի երկրամասի նահանգապետի տեղակալ Վադիմ Լուկոյանովը:

Տավուշի մարզի տաղավարը բավականին ընդարձակ էր և ընդգրկուն: ՙՄասիս-Տաբակոն՚ ներկայացրել էր իր արտադրության տեսականին: Ծխախոտի արտադրության մեջ Տավուշի մարզն իր գործուն դերն ունի, քանի որ այստեղ աճեցվում է հումքը: Ամեն տարի ՙՄասիս-Տաբակոն՚ ընդլայնում է  մարզում աճեցվող ծխախոտի  ցանքատարածությունները, ավելացնում չորանոցների թիվը: Եվ այսօր ըստ մասնագետների ծխախոտը Տավուշի մարզում համարվում է  գյուղատնտեսության ամենաեկամտաբեր ճյուղը: Եթե անցյալ տարի ծխախոտ է մշակվել 370 հեկտարի վրա, ապա այս տարի այդ թիվը հասնում է 500-ի:

Մարզը ներկայացված էր երկու տեսակի հանքային ջրերով. ՙԴիլիջան ֆրոլովա՚ և ՙԴիլիջան՚: Լայն ցուցադրություն ունեին նաև ← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-11-22 17:28:10