Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հայտնաբերվել է 3000-ամյա դամբարան

28.04.2011

 Հայտնաբերվել է 3000-ամյա դամբարան

  Ինչպես տեղեկացրեց <<Իջևան>> պատմաերկրագիտական թանգարանի տնօրեն Նարիման Թանանյանը, Իջևանի թիվ 4 դպրոցի տարածքում հողահարթեցման աշխատանքներ կատարելիս հայտնաբերվել է դամբարան: Այն սալարկղային է, կառուցված կրաքարերից: Ըստ թանգարանի տնօրենի թաղումը կատարված է եղել արևելքից արևմուտք: Չնայած հողահարթեցման աշխատանքների ժամանակ դամբարանի արևելյան մասն ավերվել է, սակայն լրացուցիչ պեղումների արդյունքում հայտնաբերվել են արժեքավոր գտածոներ: Դրանցից հատկապես աչքի են ընկնում 70 սմ երկարությամբ բրոնզե թուրը, զրահաշապիկի բրոնզե կոճակները` 7,5 սմ տրամագծով, բրոնզե ապարանջանը, մատանին, տեգի ծայրը, ուլունքը, օբսիդիանից նետասլաքները, կավե սև փայլեցված, գեղեցիկ զարդանախշերով թասերը, սափորները, քրեղաններն ու կճուճները: Կավե ամաններում հայտնաբերվել են սննդի, սերմերի մնացորդներ: Դամբարանը թվագրվում է մ.թ.ա. երկրորդ հազարամյակի վերջը, այսինքն  մոտ 3000 տարի առաջ:

 Գտածոների մի մասը գտնվում է Իջևանի թիվ  4 դպրոցում, իսկ մնացածը` <<Իջևան>> երկրագիտական թանգարանում:

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26