Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Հարգանքի տուրք

24.04.2011

             Հարգանքի տուրք

    2011 թվականի ապրիլի 24-ը յուրօրինակ  օր էր հայ ժողովրդի համար: 96 տարիների  ընթացքում առաջին անգամ պատմական  զուգադիպությամբ թե Աստծո նախախնամությամբ մեկ օրվա մեջ մեկտեղվեցին Հայոց մեծ եղեռնի տարելիցը և Քրիստոսի հրաշափառ հարության տոնը: Թերևս  սա մեծ խորհուրդ ուներ. ազգային մեծ ողբերգություն և վերածնունդ:

Տավուշի մարզում օրը սկսվեց ոգեկոչման և հիշատակի արարողություններով: Մարզկենտրոն Իջևանում դեռ տասնամյակներ առաջ  կանգնեցված` 1915  թվականի զոհերի հիշատակը հավերժացնող  հուշարձանը առավոտից  ծաղիկներով և  ծաղկեպսակներով  էր պատվել: Այստեղ այցելեցին մարզի  ղեկավարությունը, քաղաքական-հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, մտավորականներ, ուսանողներ ու դպրոցականներ: Մինչ  երեկո մարդկանց հոսքը շարունակվում էր դեպի հուշարձան:

Հիշատակի ու ոգեկոչման  օրը Իջևանի բիզնեսի և տուրիզմի  կենտրոնում  բացվել էր  Եղեռնի զոհերի հիշատակի ցուցահանդես, որը Տավուշի մարզկենտրոնին էր նվիրել  Վալանս քույր քաղաքը: Ցուցադրված էին փաստագրական  նյութեր,  լուսանկարներ ցեղասպանությունից  մազապուրծ եղած հայկական  գերդաստանների վերաբերյալ: Օրվա խորհուրդը շարունակվեց Իջևանի Սուրբ  Ներսես Շնորհալի եկեղեցում, որտեղ  մատուցվեց պատարագ: Իհարկե, նախորդ երեկոյան նույնպես տեղի էր ունեցել Սուրբ զատիկին նախորդող ճրագալույցի պատարագ: Այդ օրը հնչող բոլոր շարականները, քարոզները, վառվող բոլոր մոմերը նվիրված էին և Քրիստոսի հրաշափառ հարության տոնին, և ցեղասպանությանը զոհ գնացած մեր հայրենակիցների սուրբ հիշատակին:

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-24 12:05:05