Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ

11.04.2011

                           ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱՆ ՏԱՎՈՒՇՈՒՄ

    Արդեն 3-րդ տարին Հայաստանում լայնորեն նշվող Ֆրանկոֆոնիայի օրերը տարեցտարի ավելի են մեծացնում իրենց ընդգրկման շրջանակներն ու ավելի շատ մասնակիցների ներառում իրենց մեջ: Այս տարին ևս բացառություն չէ: Հանրապետությունում մարտի 17-ից ապրիլի 21-ն  անցկացվող Ֆրանկոֆոնիայի օրերի շրջանակում կրթական, մշակութային ու գեղարվեստական միջոցառումների շարք է նախատեսված անցկացնել նաև Տավուշի մարզում: Իջևանի տարածաշրջանում, որտեղ ֆրանսերենի ուսուցման դրվածքը դպրոցներում ամուր հիմքեր ունի և այս ուղղությամբ տարիներով ձևավորված ավանդույթներ կան, միշտ էլ սիրով ու խանդավառությամբ են սպասում ֆրանսիական օրերին: Դրա վառ ապացույցն էր Իջևանի թիվ 3 դպրոցում կազմակերպված միջոցառումը, որին, բացի դպրոցի մանկավարժներն ու աշակերտները, ներկա էին նաև ծնողներ, հյուրեր: Միջոցառման կազմակերպիչներն էին դպրոցի ֆրանսերեն լեզվի ուսուցչուհիներ Համեստուհի Համբարյանը և Անահիտ Մկրտումյանը: Փորձառու մանկավարժները ջանացել էին, որպեսզի միջոցառումն անցներ կազմակերպված և ծառայեր իր նպատակին, ու դա նրանց հաջողվել էր: Դահլիճում թևածում էր ֆրանսիական շունչն ու ոգին: Բեմում հայկական ու ֆրանսիական դրոշներն էին, նրանց ներքո` տոնականորեն հագնված ու օրվա խորհուրդով ոգևորված երեխաները, ովքեր հիացրին բոլորին իրենց գեղեցիկ ելույթներով. ֆրանսերենով երգ, ասմունք, պարային բեմադրություններ: Իսկ դպրոցի ընդարձակ դահլիճի մի անկյունում բացված էր  ցուցահանդես, որտեղ դպրոցի երեխաները իրենց ստեղծագործությունների միջոցով  վերարտադրել էին սեփական պատկերացումները բարեկամ երկրի ու նրա ժողովրդի մասին: Օրվա առթիվ երեխաներին ոջունեց ու շնորհավորեց ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանը:   

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57