Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՆՎԵՐ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ

08.04.2011

   ՆՎԵՐ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ 

   Մայրության և գեղեցկության տոնը  <Հայաստան> համահայկական հիմնադրամի կողմից հիմնովին վերանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցի նորածնային բաժանմունքի աշխատողների համար նշանավորվեց մի հիանալի նվերով. ՄԱԿ-ի հիմնադրամի և <Մաքուր ջուր> կազմակերպության համագործակցությամբ բաժանմունքը հանդիսավորությամբ ստացավ նորածնային ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ կտան առողջական խնդիրներով ծնված երեխաներին ցուցաբերել ժամանակակից  բարձրակարգ բուժօգնություն: Շեղումներով ծնված երեխաները  այսուհետ կարող են իրենց բուժումը կազմակերպել տեղում: Նախաձեռնության հեղինակները միաժամանակ նորածիններին նվիրեցին մանկական հագուստի փաթեթներ: Արարողությանը ներկա էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավարը, <Մաքուր ջուր> կազմակերպության ներկայացուցիչը,            կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավարը, առողջապահության նախարարության  աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:

   Նույն օրը մարզկենտրոն Իջևանում կազմակերպության և առողջապահության նախարարության կողմից կազմակերպվեց սեմինար-խորհրդակցություն մարզի մանկաբուժական ծառայությունների ղեկավարների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ: Քննարկվեցին ծննդօգնության, 0-7 տարեկան երեխաների աողջության հավաստագրերի ներդրման հետ կապված հարցեր:

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59