Տեղեկատվական կենտրոն
Նորություններ
ՆՎԵՐ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ
08.04.2011
ՆՎԵՐ ՆՈՐԱԾՆԱՅԻՆ ԲԱԺԱՆՄՈՒՆՔԻՆ
Մայրության և գեղեցկության տոնը <Հայաստան> համահայկական հիմնադրամի կողմից հիմնովին վերանորոգված Նոյեմբերյանի հիվանդանոցի նորածնային բաժանմունքի աշխատողների համար նշանավորվեց մի հիանալի նվերով. ՄԱԿ-ի հիմնադրամի և <Մաքուր ջուր> կազմակերպության համագործակցությամբ բաժանմունքը հանդիսավորությամբ ստացավ նորածնային ժամանակակից սարքավորումներ, որոնք թույլ կտան առողջական խնդիրներով ծնված երեխաներին ցուցաբերել ժամանակակից բարձրակարգ բուժօգնություն: Շեղումներով ծնված երեխաները այսուհետ կարող են իրենց բուժումը կազմակերպել տեղում: Նախաձեռնության հեղինակները միաժամանակ նորածիններին նվիրեցին մանկական հագուստի փաթեթներ: Արարողությանը ներկա էին ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի ղեկավարը, <Մաքուր ջուր> կազմակերպության ներկայացուցիչը, կազմակերպության առողջապահական ծրագրերի ղեկավարը, առողջապահության նախարարության աշխատակազմի մոր և մանկան առողջության պահպանման բաժնի պետ Կարինե Սարիբեկյանը:
Նույն օրը մարզկենտրոն Իջևանում կազմակերպության և առողջապահության նախարարության կողմից կազմակերպվեց սեմինար-խորհրդակցություն մարզի մանկաբուժական ծառայությունների ղեկավարների, մանկաբույժների և ընտանեկան բժիշկների մասնակցությամբ: Քննարկվեցին ծննդօգնության, 0-7 տարեկան երեխաների աողջության հավաստագրերի ներդրման հետ կապված հարցեր: