Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

08.04.2011

                             ԱՐԺԱՆԱՑԵԼ ԵՆ ՀԱՎԱՍՏԱԳՐԻ

     Ավարտվեց <Հանրակրթության մասին> օրենքի պահանջին համապատասխան  հանրապետությունում մեկնարկած հանրակրթական դպրոցների տնօրենների  հավաստագրման գործընթացի առաջին փուլը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հաղորդմամբ Տավուշի մարզից հայտագրված և վերապատրաստում անցած 32 հավակնորդից, որոնցից 17-ը դպրոցների գործող տնօրեններ են, իսկ 15-ը դպրոցների ուսմասվարներ և ուսուցիչներ, հավաստագրմանը մասնակցել են 28-ը: Նրանցից 7-ը չեն հաղթահարել քննական գործընթացը: Հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունքի հավաստագրի են արժանացել մնացած 21-ը, ովքեր հաջողությամբ են հանձնել թե գրավոր և թե բանավոր քննությունները: Ներկայումս ևս 59 հավակնորդ է վերապատրաստվում Կրթության ազգային ինստիտուտի մասնաճյուղում: Նրանցից 49-ը գործող տնօրեններ են, 10-ը` կամավորներ: Նշենք նաև, որ անհաջողության մատնված և քննական գործընթացը չհաղթահարած մանկավարժներին թույլատրվում է ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերը: Իսկ հավաստագրման գործընթացը կշարունակվի մինչև 2011թ. օգոստոսի 1-ը, որին մասնակցելու հնարավորություն կունենան  բոլոր դպրոցների տնօրենները:

                        

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57