Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

04.04.2011

  ՀՀ ՓՈԽՎԱՐՉԱՊԵՏ ԱՐՄԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆԻ ԱՅՑԸ ԲԵՐԴԻ ՏԱՐԱԾԱՇՐՋԱՆ

  ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի հերթական աշխատանքային այցը Տավուշի մարզ ընդգրկում էր հիմնականում Բերդի տարածաշրջանը: Այցի նպատակն էր ՀՀ կառավարության որոշմամբ մարզերին արտահերթ հատկացված գումարներով իրականացվող ծրագրերին տեղում ծանոթանալն ու դրանց ընթացքին հետևելը: Բերդի տարածաշրջանի համար կարևորագույն նորություններից է այն, որ այս տարի հիմնանորոգվելու է Իծաքար-Չինարի ճանապարհը: Ընթացիկ տարում նախատեսվում է նաև Նավուրի  դպրոցի մարզադահլիճի վերակառուցում, որը կիրականացվի Հայաստանի սոցիալական ներդրումների հիմնադրամի  /ՀՍՆՀ/ և պետբյուջեի միջոցներով և  Նավուրի համայնքային կենտրոնի վերանորոգում, որի համար միջոց է հատկացվել Տավուշի մարզին արտահերթ տրամադրված 632 մլն դրամ գումարից: Համայնքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանը և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը զրուցեցին բնակիչների հետ: Հիմնական հուզող հարցերը կապված էին գյուղատնտեսության ոլորտի, հողի մշակմանը խոչընդոտող խնդիրների հետ: Վերջին տարիներին Նավուրը ստացել է և թրթուրավոր տրակտոր և կոմբայն: Արմեն Գևորգյանը տեղեկացրեց, որ համայնքներին գյուղատնտեսական աշխատանքների համար տրամադրվելու են արտոնյալ վարկեր: Կտրվի նաև աշնանացան գարու, եգիպտացորենի սերմացու: Փոխվարչապետի հաջորդ հանդիպումը Բերդի արհեստագործական դպրոցում էր: Կրթօջախը գործում է 1973 թվականից և այսօր էլ պատրաստում է մասնագետներ, որոնք տարածաշրջանում պահանջված են. տրակտորիստներ, դերձակներ, ոսկերիչներ, խոհարարներ: Հաստատության ներկայիս շենքը բավարար չէ ուսուցումը լիարժեք կազմակերպելու համար, ինչի նպատակով էլ նպատակահարմար է գտնվել կառուցել նոր մասնաշենք: ՀՀ փոխվարչապետի գլխավորած աշխատանքային խումբը, որի կազմում էին նաև ՀՀ սոցիալական ներդրումների հիմնադրամի տնօրեն Աշոտ Կիրակոսյանը, Գյուղատնտեսական ծառայությունների զարգացման ծրագրի /ԻՖԱԴ-ի/ ղեկավար Սերգեյ Վիրաբյանը, եղավ նաև Բերդի նոր կառուցվող երաժշտական դպրոցի← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-03-28 15:32:26