Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՏԱՎՈՒՇՆ ԱՄԵՆԱՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶՆ Է

29.03.2011

               ՏԱՎՈՒՇՆ ԱՄԵՆԱՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶՆ Է

        Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությունում քննարկվեցին <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից բխող` հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ  ինտեգրելու հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ  աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, <Հույսի կամուրջ> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները մարզի առաջնահերթություններից են, որոնց լուծման ուղղությամբ  բավականին աշխատանքներ են կատարվել, և որ այդ գործընթացը շարունակական է: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ներկայացրեց հաշմանդաների հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կատարած աշխատանքները:Կարևորելով այն հանգամանքը, որ խորհրդակցությանը ներկա են   հաշմանդամների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին կոչված պատասխանատուներ, տիկին Ջեմմա Բաղդասարյանն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր հիմնախնդիրներին` մասնավորապես ՏԻՄ-երի, ՀԿ-ների դերին, զբաղվածության հիմնախնդրին: 

  <Հույսի կամուրջ> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշելով, որ <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ից, ներկայացրեց նրա հիմնական← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-18 17:15:57