ՏԱՎՈՒՇՆ ԱՄԵՆԱՆԵՐԱՌԱԿԱՆ ՄԱՐԶՆ Է
Տավուշի մարզպետարանում կայացած խորհրդակցությունում քննարկվեցին <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> ՄԱԿ-ի կոնվենցիայի սկզբունքներից բխող` հաշմանդամություն ունեցող անձանց հասարակության մեջ ինտեգրելու հետ կապված հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի տեղակալ Ջեմմա Բաղդասարյանը, նախարարության պատասխանատու աշխատողներ, <Հույսի կամուրջ> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը: Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը նշեց, որ հաշմանդամություն ունեցող մարդկանց խնդիրները մարզի առաջնահերթություններից են, որոնց լուծման ուղղությամբ բավականին աշխատանքներ են կատարվել, և որ այդ գործընթացը շարունակական է: Տավուշի մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Կարինե Դովլաթբեկյանը ներկայացրեց հաշմանդաների հարցերով զբաղվող մարզային հանձնաժողովի կատարած աշխատանքները:Կարևորելով այն հանգամանքը, որ խորհրդակցությանը ներկա են հաշմանդամների համար մատչելի պայմաններ ստեղծելու գործին կոչված պատասխանատուներ, տիկին Ջեմմա Բաղդասարյանն անդրադարձավ հաշմանդամություն ունեցող անձանց բոլոր հիմնախնդիրներին` մասնավորապես ՏԻՄ-երի, ՀԿ-ների դերին, զբաղվածության հիմնախնդրին:
<Հույսի կամուրջ> հասարակական կազմակերպության նախագահ Սուսաննա Թադևոսյանը նշելով, որ <Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին> կոնվենցիան Հայաստանում ուժի մեջ է մտել 2010թ. հոկտեմբերի 22-ից, ներկայացրեց նրա հիմնական← Վերադառնալ ցուցակին