Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

Պայմանագիր Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև

16.03.2011

                               Պայմանագիր Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև


      ՀՀ Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանը և Ֆրանսիայի Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը  մարտի 4-ին,  Ֆրանսիայում, Տավուշի մարզի և Օ դը Սենի նահանգի միջև ապակենտրոնացված համագործակցության պայմանագիր են ստորագրել: Ըստ պայմանագրի, կողմերը ` Օ դը Սենի Դեպարտամենտը և Տավուշի մարզպետարանը, համաձայնության են եկել համագործակցել հանուն Տավուշի մարզի տնտեսական և սոցիալական զարգացման: Տեղեկացնենք, որ 2010 թվականի մայիսին  Օ դը Սենի նահանգի   պատվիրակությունը  գլխավոր խորհրդի նախագահ  Պատրիկ Դևեջյանի գլխավորությամբ եղել է  Տավուշի մարզում, ծանոթացել մարզի հիմնախնդիրներին: Մայիսի 22-ին Տավուշի մարզպետարանում  ստորագրվել է  համատեղ նկատառումների հուշագիր, համաձայն որի Օ դը Սենի նահանգի ֆինանսավորմամբ մարզում արդեն իրականացվել են որոշակի գյուղատնտեսական ծրագրեր: Հիշեցնենք նաև, որ Տավուշի մարզ կատարած այցի ընթացքում ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարար Արմեն Գևորգյանի և Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի ուղեկցությամբ Օ դը Սենի նահանգի գլխավոր խորհրդի նախագահ Պատրիկ Դևեջյանը գյուղական համայնքներում մասնակցել է իրենց կողմից ֆինանսավորվող ծրագրերի մեկնարկին:

     Մարտի 4-ին Ֆրանսիայում ստորագրված  պայմանագիրը  նպատակ ունի շարունակել   Տավուշի մարզի գյուղատնտեսության զարգացմանն ուղղված ծրագրերի իրականացումը: Ծրագրերը, որոնք լիովին համապատասխանում են ՀՀ կառավարության վարած և երկրի զարգացմանն ուղղված ազգային քաղաքականությանը , բազմաթիվ են և բազմաբովանդակ. ոռոգման համակարգի/ ինքնահոս ջրանցքներ և պոմպակայններ/ բարելավում, ագրոբազաների կառուցում, անասնապահության , տնկարանային տնտեսության զարգացում:

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-23 15:13:59