ՀԱՎԱՏՈՒՄ ԵՄ ՔԵԶ, ԶԻՆՎՈՐ
Ամփոփվել են ՀՀ Կրթության ու գիտության նախարարության և Պաշտպանության նախարարության նախաձեռնությամբ հանրապետության դպրոցներում անցկացված <Հավատում եմ քեզ, զինվոր> խորագիրը կրող շարադրությունների մրցույթի մարզային փուլի արդյունքները: ՀՀ Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հաղորդմամբ մրցույթի ներկայացված շուրջ 130 աշխատանքից նախ ընտրվել է 30-ը, որից էլ վերջնարդյունքում լավագույն է ճանաչվել 10-ը: Հաղթող ճանաչված լավագույն աշխատանքները ներկայացվել են Կրթության և գիտության նախարարություն: Դրանց հեղինակներ են Բերդավանի, Թովուզի, Աչաջրի, Իջևանի թիվ 3, Իջևանի ավագ, Նոյեմբերյանի և Բերդի դպրոցների աշակերտներ: Նշենք, որ հայրենասիրական թեմայով գրված շարադրությունների հիմքում հայ զինվորն է, նրա հերոսական ոգին ու գործունեությունը: