Պաշտոնական էլ. փոստ

(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)

Տպել

Տեղեկատվական կենտրոն

Նորություններ

ՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ՅՈԹԸ

11.03.2011

   ՔՆՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑՆ ԱՌԱՅԺՄ ՀԱՂԹԱՀԱՐԵԼ ԵՆ ՅՈԹԸ

 
   <<Հանրակրթության մասին>> ՀՀ օրենքի պահանջին համապատասխան  հանրապետությունում սկսվել է դպրոցների տնօրենների  հավաստագրման գործընթացը: Տավուշի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Աշոտ Փաշինյանի հաղորդմամբ Տավուշի մարզից հայտագրված և վերապատրաստում անցած 32 հավակնորդից 17-ը դպրոցների տնօրեններ են, մնացած 15-ը` դպրոցների ուսմասվարներ և ուսուցիչներ: 2011թ. մարտի 11-ի դրությամբ հանրակրթական ուսումնական հաստատության ղեկավարման իրավունք ստանալու համար քննական գործընթաց անցած 11 հոգուց հավաստագիր կստանան 7-ը, որը ուժի մեջ կլինի 5 տարի: Անհաջողության մատնված և քննական գործընթացը չհաղթարած մանկավարժներին թույլատրվում է ևս մեկ անգամ փորձելու իրենց ուժերը: Հավաստագրման գործընթացը կշարունակվի մինչև 2011թ. օգոստոսի 1-ը, որին մասնակցելու հնարավորություն կունենան  բոլոր դպրոցների տնօրենները:
 
 
 
 

← Վերադառնալ ցուցակին

Բաժանորդագրում նորություններին

Տեխնիկական դիտողություններն կարող եք ուղարկել կայքի վեբ-մաստերի էլեկտրոնային փոստին: Կայքը պատրաստված է Helix ընկերության կողմից:
Վերջին թարմացումը՝ 2024-04-25 10:49:03